-
02.12.2013|
15:13
Ազատության հրապարակ են եկել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հանրահավաքն արդեն մեկնարկել է:
-
02.12.2013|
15:09
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ այսօր Երևանում տեղի ունեցավ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ հանդիսացող «Միացյալ խաչ» հուշարձանի բացման արարողությանը: Արձանը բացեցին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
-
02.12.2013|
15:07
Առավոտից մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ են բերման ենթարկվել ոստիկանության Երևանի տարբեր բաժիններ:
-
02.12.2013|
12:07
Վաղ առավոտից քաղաքացիական ակտիվիստների մի իսկական որս է սկսվել Երևանում: Բերման են ենթարկվել Զարուհի Հովհաննիսյանը, Օլյա Ազատյանը, Արթուր Պետրոսյանը և Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Նրանք ոստիկանություն են տարվել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրենց խոսքի ազատության իրավունքը իրացնելու` «Ոչ Մաքսային գաղութացմանը» գրությամբ պաստառներ փակցնելու համար:
-
02.12.2013|
11:53
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ամփոփվեց «Ապրել եմ ուզում» ծրագիրը: Այն մեկնարկել էր նոյեմբերի 15-ին և իրականացվել «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի կողմից` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:
-
02.12.2013|
11:51
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20-ին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլները «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում դասական երաժշտության սիրահարներին կպարգևեն չեխական երաժշտության երեկո։
-
02.12.2013|
11:06
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) դեկտեմբերի 2-3-ը կազմակերպում է «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» որակի ապահովման երկրորդ ֆորումը:
-
01.12.2013|
14:35
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցին հայաստանցիները արձագանքելու են բողոքի ցույցով: «Արժանապատիվ հայրենիք» ֆեյսբուքյան նախաձեռնությունը արդեն մի քանի օր է կոչ է անում մասնակցել դեկտեմբերի 2-ին ժամը 13:00-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հավաքին:
-
30.11.2013|
16:51
Գավառի ուսուցողական կենտրոնում օրերս տոնական տրամադրություն էր: Պատճառը` «Աշնան բարիքներ» խորագիրը կրող միջոցառումն էր:
Շուրջ 30 փոքրիկներ (3-6 տարեկան), աշնանային մրգերով զարդարված հագուստներով հյուրերին ուրախացրել են աշնան բերքահավաքին նվիրված երգ ու պարով, ողջույնի խոսքերով:
-
30.11.2013|
16:50
Այսօր Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի կողմից անցկացվում է Ուրախների և հնարամիտների ակումբի ուսանողական լիգայի 2013-2014 խաղաշրջանի առաջին խաղը։